News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018 թվականի հունվարի մեկից ԵԱՀԿ-ում նախագահությունը անցնում է Իտալիային, որը պատրաստվում է միջազգային կազմակերպության քաղաքականության առաջնահերթությունը դարձնել  առաջին հերթին իր համար կարեւոր «միջերկրական» ուղղությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Իտալիային ԵԱՀԿ ժամանակավոր նախագահությունը հանձնելու որոշումն արժանացել է 57 անդամների միաձայն հավանությանը դեռեւս 2016 թվականի հուլիսին։  Այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենթիլոնին որպես իտալական նախագահության առաջնային խնդիրներ էր  նշել «ուկրաինական ճգնաժամի կարգավորումը» եւ  ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունները, միգրանտների եւ փախստականների ճգնաժամը եւ Միջերկրականի հարավային ափերի երկրների միջեւ համագործակցության ամրապնդումը»:

ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթությունները 2018 թվականին կլինեն «լիակատար քաղաքական աջակցությունը Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ Մինսկի համաձայնագրերին ու բանակցությունների նորմանդական ձեւաչափին համապատասխան: Հատուկ ուշադրություն կդարձվի Եվրոպայում մյուս խնդրահարույց հարցերին` Աբխազիային եւ Հարավային Օսեթիային, Լեռնային Ղարաբաղին ու Մերձդնեստրին:

Իտալիայի ԱԳՆ-ն  իր աշխատանքն կիրականացնի ԵԱՀԿ անվտանգության երեք ոլորտներում՝ ռազմական քաղաքականություն, տնտեսություն եւ շրջակա միջավայրի պաշտպանություն, ինչպես նաեւ մարդու իրավունքի հարգում։

 Նույն «ակտիվ մոտեցումը» կցուցաբերվի նաեւ «նոր անդրազգային մարտահրավերների պարագայում՝ ահաբեկչություն, կիբեռանվտանգություն, մաքսանենգության դեմ պայքար՝ թմրանյութերից մինչեւ մշակութային արժեքներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ