News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղազախստանի պատվիրակության ղեկավարը  հունվարի 1-ին՝ պատմության մեջ առաջին անգամ կնախագահի ՄԱԿ Անվտանգության խորհրդում: Այս կարգավիճակում Աստանայի առաջնահերթություններից են առանց միջուկային զենքի խաղաղության հաստատումը,  գլոբալ պատերազմի սպառնալիքի վերացումը, տեղական հակամարտությունների կարգավորումը եւ ահաբեկչության դեմ պայքարը, հաղորդում է Ղազախստանի Արտաքին գործերի նախարարության կայքը:

Աստանայում նաեւ նախատեսում են Կենտրոնական Ասիայի շահերի առաջմղումը` տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, Աֆրիկայում խաղաղության  հաստատման  հարցերի լուծման եւ 21-րդ դարի սպառնալիքներին ու մարտահրավերներին Անվտանգության խորհրդի ու ամբողջ ՄԱԿ-ի համակարգի համապատասխանեցման նպատակներով։

Բացի այդ, Ղազախստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը առաջին անգամ կանցկացնի այն երկրների պաշտոնական դրոշի ծածանման արարողություն, որենք ընտրվել են Խորհրդի նոր ոչ մշտական անդամներ մինչեւ 2019 թ. վերջը՝ Կոտ դ'Իվուար, Քուվեյթ, Նիդեռլանդներ, Պերու, Լեհաստան եւ Հասարակածային Գվինեա:

ՄԱԿ-ի անդամ պետություններից մեկի պատվիրակության ղեկավարը ռոտացիոն կարգով  դառնում է Անվտանգության խորհրդի նախագահ: Յուրաքանչյուր երկրի նախագահության ժամկետը մեկ ամիս է: Ղազախստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 8 ոչ մշտական անդամներից է, անդամակցության ժամկետը լրանում է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին:

ԱԽ-ում Աստանան կնախագահի մինչեւ 2018 թ. Հունվարի 31-ը։Նախագահի պարտականությունների շարքում է Խորհրդի գործունեության ընդհանուր կառավարումը, նրա անխափան աշխատանքը  ՄԱԿ-ի քարտուղարության աջակցությամբ, ինչպես նաեւ Խորհրդի անունից հայտարարություններ անելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ