News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանում բողոքի ցույցերի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի, մի քանի հոգի վիրավորվել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ILNA գործակալությունը։

 «Իզե քաղաքի (երկրի հարավ-արեւմուտքում) բնակիչները այլ քաղաքների բնակիչների պես դուրս են եկել բողոքի ցույցի կապված տնտեսական խնդիրների հետ, որի հետեւանքով, ցավոք սրտի, զոհվել է երկու հոգի, մի քանիսն էլ վիրավորվել են»,-նշել է Իրանի խորհրդարանի այդ շրջանի  պատգամավոր Խեդայաթոլահ Հադեմին։

 «Ես դեռեւս տեղեկություններ չունեմ, թե ով է երեկ կրակել՝ ցուցարարները  թե իրավապահները: Այս հարցը հստակեցվում է »,-ավելացրել է նա:

Իրանի խոշոր քաղաքներում, որոնց թվում են՝ Թեհրանը, Մեշհադը, Սպահանը եւ Ռեշտը, դեկտեմբերի 28-ից զանգվածային ցույցեր են ընթանում: Ավելի վաղ իշխանությունները հաղորդել էին, որ Դորուդ քաղաքում բողոքի ցույցի ժամանակ երկու մարդ է զոհվել՝ նշելով, որ «անվտանգության ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ չեն բացել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ