News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած խռովությունների հետեւանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է իրանական պետական հեռուստատեսությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Համաձայն տվյալների՝  կիրակի երեկոյան անվտանգության ուժերի հետ բախման արդյունքում զոհվել է 10 մարդ: Շաբաթ օրը եւս երկու մարդ էր զոհվել:

Բացի այդ,  իրանական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդել են, որ անվտանգության ուժերը խափանել են ոստիկանության բաժիններն ու ռազմակայանները վերահսկողության տակ վերցնելու ցուցարարների մի քանի փորձ: Սակայն, ըստ լրատվամիջոցների, այդ ցուցարարները զինված են եղել։

Ցույցերը սկսվել են անցյած շաբաթ: Մասնակիցները բողոքում են ստեղծված ծանր տնտեսական իրավիճակից, ինչպես նաեւ երկրի ղեկավարության դեմ: Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է  արել հայրենակիցներին հանգստություն պահպանել:

Երկուշաբթի IRNA գործակալությունը մեջբերել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ալաեդդին Բորուջերդիի, որն ենթադրում է, որ բողոքի ցույցերը մասնակիորեն հրահրում են արտասահմանում իսլամական հեղափոխության թշնամիները: «Ցույցերի մի մասը արտասահմանյան տարրերի աշխատանքի արդյունքն է, որոնք դեմ են իսլամական հեղափոխությանը»,-ասել է նա:

Բորժերդիի խոսքով՝ հենց այդ պատճառով է, որ անկարգությունները արագորեն տարածվոել են ամբողջ երկրով մեկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ