News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի խորհրդարանը Իսպանիայի Սահմանադրական դատարանում բողոքարկել է Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տվել սահմանափակել ինքնավարության ինքնակառավումը: Այս մասին Twitter-ում հայտնել է տարածաշրջանային պալատը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Տեղեկացվում է, որ «Իսպանիայի խորհրդարանը բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի հիման վրա պետության կառավարության ձեռնարկած միջոցների հակասահմանադրականության վերաբերյալ»: Այս որոշումը հաստատվել էր դեկտեմբերի վերջին տարածաշրջանային խորհրդարանի մշտական պատգամավորության կողմից՝  «Միասին Կատալոնիայի համար» եւ «Կատալոնիա, այո՛, դա հնարավոր է» կոալիցիաների ձայների շնորհիվ:

Դեմ են  հանդես եկել ցենտրիստական «Քաղաքացիներ» կուսակցությունը, սոցիալիստներն ու Ժողովրդական կուսակցությունը, քանի որ, այս քաղաքական  ուժերի կարծիքով, ինքնավարության անկախության հռչակումից հետո 155-րդ հոդվածն անհրաժեշտ էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ