News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանի Չունցին քաղաքում ամուսնությունները գրանցելիս կսկսեն կիրառել անձի ճանաչման տեխնոլոգիան, հայտնում է Hightech-ը: 

Բանն այն է, որ Չինաստանում ՔԿԱԳՎ դիմում տալիս անհրաժեշտ է ներկայացնել ոչ միայն անձնագիրը, այլ նաեւ մի շարք այլ փաստաթղթեր: Դրանց ստուգումը բավականին երկար է տեւում, հետեւաբար նույնականացման նոր համակարգը էապես կպարզեցնի ընթացակարգը:

Չունցինի կենտրոնական ՔԿԱԳՎ ներկայացուցիչները նշել են, որ համակարգը կսկսի գործել հունվարից եւ կտարածվի ինչպես Չինաստանի քաղաքացիների, այնպես էլ արտասահմանցիների վրա: Ճանաչման տեխնոլոգիան հայտատուի լուսանկարը արագ կհամեմատի Հասարակական անվտանգության բյուրոյի տվյալների բազայի հետ: Սա կօգնի էապես նվազեցնել անձի սխալ նույնականացման հնարավորությունը եւ էականորեն նվազեցնել հանցավորության մակարդակը, երբ խարդախներն օգտագործում են ուրիշների անձնագրերը ամուսնական հավաստագրեր ստանալու համար:

Նոր համակարգը կարողանում է մարդուն «ճանաչել» 0,3 վայրկյանում: Մշակողները պնդում են, որ տեխնոլոգիան կարողանում է տարբերակել երկվորյակներին (եթե նրանց մատնահետքերը տարբեր են) եւ նույնականացնել պլաստիկ վիրահատություններ կատարած անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ