News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սալվադորի արտաքին գործերի նախարարը մի շարք երկրների հասցեին Դոնալդ Թրամփի մեկնաբանությունների կապակցությամբ ԱՄՆ-ին բողոքի պաշտոնական նամակ է ուղարկել, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նախօրեին կոնգրեսականների հետ հանդիպման ժամաանակ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին «կեղտոտ հետնախորշերից» ներգաղթյալները պետք չեն, նկատի ունենալով Հաիթիին, Սալվադորին եւ Աֆրիկայի երկրներին: Այսօր՝ հունվարի 12-ին, Թրամփը Twitter-ում գրել է, որ ինքը չի օգտագործել նման արտահայտություն, թեեւ կտրուկ է արտահայտվել:

Վաշինգթոնում Հաիթիի դեսպան Պոլ Ալթիդորը ասել է, որ վշտացած է, որ Թրամփի մեկնաբանությունը ուշադրության կենտրոնում է հայտնվել Հաիթիում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ութերորդ տարելիցի ժամանակ, որը 220.000 մարդու կյանք է խլել:

 «Ես խոսեցի այս հարցի շուրջ նախագահ Ջովենել Մոիսեի հետ, եւ, իհարկե, նախագահը դատապարտում է նման բառապաշարը, եւ նա շոկի մեջ է»:

Դիվանագետը նշել է, որ Հաիթիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Թրամփի հայտարարությունների վերաբերյալ բացատրություն տալու պահանջով հրավիրվել է ԱԳՆ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ