News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուշագրավ է, որ փաստացի Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին՝ փետրվարի 12-ին, նշվում է Ամուսնական գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies): Այս մասնագիտական տոնը ստեղծվել է Ուկրաինայում եւ գրանցվել է 2010 թվականի դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի կրթության եւ գիտության Մտավոր սեփականության պետական դեպարտամենտի կողմից: Նոր տոնի հիմնադրման գաղափարը, որը պատկանում է ուկրաինական ամուսնական գործակալություններից մեկին, վերցրել են ԱՄՆ, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի եւ Ռուսաստանի մեծ թվով գործընկեր գործակալություններ:

Որոշ տեղեկություններով՝ ամուսնական գործակալությունների պատմությունն ավելի քան 360 տարեկան է:  Ամուսնական առաջին գրասենյակը՝ «Հանդիպումների եւ հասցեների բյուրոն», բացվել է 1650 թվականի սեպտեմբերի 29-ին Լոնդոնում: Այդ ժամանակից ի վեր կողակցի ընտրությունը հայտարարությամբ կամ ծանոթությունների ծառայությանմիջոցով բավականին տարածված է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ