News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր` փետրվարի 23-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում պաշտպանական կողմը հանդես եկավ պաշտպանական ճառով: Ամբաստանյալներից Հրայր Թոփչյանի շահերի պաշտպան Գեորգի Մելիքյանն իր պաշտպանական ճառում դատարանին կոչ արեց արդար դատավճիռ կայացնել` նշելով, որ ակնկալում է, որ դատարանն անտարբերություն չի դրսեւորի այս գործի նկատմամբ ի տարբերություն մեղադրողների: Նա նշեց, որ նախաքննության ընթացքում հետաքննիչը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնք բացահայտելու համար մեղադրանքի կողմը ոչինչ չի արել, արդյունքում անթույլատրելի ապացույցները դրվել են գործով ամբաստանյալների մեղադրանքի հիմքում:

«Հանցագործությունը փորձում են հանցագործությունով հիմնավորել. այս պարագայում հետաքննիչը չարաշահումներ է թույլ տվել, որոնց հիման վրա էլ այստեղ ապօրինի մեղադրանք է առաջադրվել անթույլատրելի ապացույցների հիման վրա: Դատաքննության ընթացքում մեղադրանքի կողմը անտարբերություն դրսեւորեց, չդիմեց դատախազություն, որպեսզի բացահայտվեն հետաքննիչի չարաշահումները: Անթույլատրելի ապացույցներ են համարվում 120 փամփուշտներն ու հրազենները, քանի որ ինքնաձիգերը ոչ պիտանի են եղել եւ դրանք հրազեն հանդիսանալ չէին կարող: Եվ հենց այդ անթույլատրելի ապացույցի հիման վրա էլ պաշտպանյալիս մեղադրանք է առաջադրվել: Ես հույս ունեմ, որ դատարանը եւս անտարբեր չի գտնվի, հաշվի կառնի այս հանգամանքը եւ արդար դատավճիռ կկայացնի»,-ասաց նա:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաեւ հանրային պաշտպան Աննա Ջուվանովան, որը պաշտպանում է ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի եւ Գեւորգ Սաֆարյանի շահերը: Գեւորգ Սաֆարյանը, սակայն, նրան որպես իր շահերի պաշտպան չի ընդունում: Աննա Ջուվանովան նշեց, որ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքներում ձեւակերպումները անհատականացված չեն, գործով ձեռք չեն բերվել էական ապացույցներ` իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորելու համար եւ հենց այդ հանգամանքով էլ պայմանավորված, պաշտպանյալները չեն հասկանում, թե ինչի մեջ են մեղադրվում: Նա դատարանին կոչ արեց անմեղ ճանաչել եւ Գեւորգ Սաֆարյանին եւ Գալուստ Գրիգորյանին եւ նրանց նկատմամբ արդարացման ակտ կայացնել:

Նշենք, որ եւ Գեւորգ Սաֆարյանը, եւ Գալուստ Գրիգորյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները:

Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ