News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տեխնոլոգիաներրի ոլորտում աշխատանքի որոնման համար Սթիվ Ջոբսի ռեզյումեն աճուրդում կվաճառեն, հաղորդում է Тhe Guardian-ը:

Մեկ էջանոց ռեզյումեն ձեռագիր է, գրվել է 1973 թվականին եւ մի շարք կետադրական եւ ուղղագրական սխալներ է պարունակում:

Այսպես, օրինակ՝ իր ազգանունը նա գրել է փոքրատառ:

Ռեզյումեում Ջոբսը նշել է, որ վարորդական իրավունք ունի, բայց հեռախոս չունի:

Փաստաթղթի նախնական գինը սկսվում է 50 հազար դոլարից:

Աճուրդը կկայանա մարտի 8-ից 15-ը: Աճուրդում կներկայացվի նաեւ մոտ 25 հազար դոլար արժողությամբ Mac OS X-ի տեխնիկական ուղեցույցը, որը 2001-ին ստորագրվել է Ջոբսի կողմից եւ 15 հազար դոլար արժեքով, Ջոբսի ստորագրությամբ  եւ լուսանկարով 2008-ին  թերթի հրապարակումը, որը պատմում է նոր iPhone-ի թողարկման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ