News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան չի կարողանա սովորականի պես մասնակցել այս տարի ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին, եթե պարզվի, որ Մոսկվան պատասխանատվություն է կրում նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր «անբացատրելի հիվանդության» համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով, եթե այս դեպքի հետ ռուսական կողմի կապն ապացուցվի, ապա Լոնդոնն ադեկվատ պատասխան կտա, այդ թվում `պատժամիջոցների եւ այլ միջոցների տեսքով: Նա նշել է, որ եթե ռուսական մասնակցությունն ապացուցվի, «շատ դժվար կլինի պատկերացնել, որ Մեծ Բրիտանիան սովորականի պես կմասնակցի այդ միջոցառմանը»:

Նա նշել է, որ այլ երկրների կառավարությունները, որոնք «փորձում են անմեղ մարդկանց կյանք խլել Բրիտանիայում, անպատիժ չեն մնա»:

Նշենք, որ մարտի 5-ին  Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում անգիտակից վիճակում հայտնաբերվել էր Ռուսաստանի գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա 66-ամյա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստրը՝ Յուլյա Սկրիպալը։ Նրանք հոսպիտալացման պահին ծայրահեղ ծանր վիճակում են գտնվել։ Ենթադրվում է, որ նրանք թունավորվել են սինթետիկ օփիատներով։

Նշվում է նաեւ, որ Բրիտանիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները, որոնք ժամանել էին դեպքի վայր, եւս հիվանդանոց են տեղափոխվել։ Նրանց առողջությանը վնաս է պատճառվել, սակայն ինչ է ախտորոշվել, հայտնի չէ, փոխանցում է Sky Newsը։

Հավելենք, որ Սկրիպալը դատապարտվել էր 2006 թվականին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ