News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի սպանության գործով տուժող կողմը գործով դատախազին ինքնաբացարկի միջնորդություն կհայտնի: Այսօր՝ մարտի 7-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրում տուժող կողմի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը դատարան գրություն էր ուղարկել եւ տեղեկացրել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ դատարան եւ խնդրում է դատական նիստը հետաձգել, քանի որ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատախազին:

Գործով ամբաստանյալ Հրանտ Համբարձումյանի պաշտպանները եւս դատական նիստին չէին ներկայացել. նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը ամբաստանյալներից հետաքրքրվեց՝ արդյոք տեղեկություններ ունի, թե ինչու իր պաշտպանները դատարան չեն ներկայացել: Հրանտ Համբարձումյանը դատարանի հարցին պատասխանեց. «Պետք է ներկայանային, եթե չեն եկել, ուրեմն պատճառ են ունեցել եւ հարգելի պատճառով չեն ներկայացել»:

Ըստ մեղադրանքի, Հրանտ Համբարձումյանը 2017թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնում, դժգոհ մնալով նույն կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի կողմից իր բուժման ընթացքում մատուցած ծառայություններից եւ բուժման անարդյունք մեթոդիկայից, թուղթ կտրելու դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել հոգեբան Ռուբեն Պողոսյանի դեմքի եւ պարանոցի շրջանում:

Նշանակված դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության համաձայն՝ Հրանտ Համբարձումյանը տառապել եւ տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձեւ ցնորազառանցական համախտանիշ» հոգեկան հիվանդությամբ եւ իրավախախտումը կատարելիս գտնվել է հոգեկան հիվանդագին խանգարվածության վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ ղեկավարել դրանք: Փորձագետների գնահատմամբ՝ ներկայումս նա նույնպես չի կարող գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ ղեկավարել դրանք: Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նրան ճանաչել են անմեղսունակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ