Գերմանիայի կառավարությունը տեղեկացվել է Մյունստերի դեպքի մասին, ցավակցություններ է հայտնում տուժածներին: Այս մասին Twitter-ում գրել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սարսափելի նորություններ Մյունստերից: Մյունստերի ոստիկանությունը ձեղ տեղեկացնում է նորությունների մասին: Մեր մտքերը զոհերի եւ նրանց հարազատների հետ են», — ասել է Դեմերը:

Քաղաքի բնակիչներին խնդրում են խուսափել դեպքի վայրից:

Twitter-ում ոստիկանությունը նշել է, որ դեպքը տեղի է ունեցել Kiepenkerl ռեստորանից մի փոքր հեռու:

Rheinische Post-ի տվյալներով՝ 3 մարդ մահացել է: Հրշեջ ծառայության ներկայացուցիչը Westfälische Nachrichten-ին ասել է, որ տուժածների թիվը հասնում է 50-ի: 6 տուժածներ ծայրահեղ վիճակում են, գրում է  Frankfurter Allgemeine Zeitung-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Գերմանիայի կառավարությունը Մյունստերի ահաբեկչությունից տուժածներին ցավակցություններ է հայտնել: Բեռնատարի վարորդը ինքնասպան է եղել:

Քաղաքի ոստիկանությունը դեռ տվայլներ չունի, որ շաբաթ սրճարանի այլցելուների մեջ մխրճված վարորդը կարող էր հանցակիցներ ունենալ: