News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջապես ինչ-որ անհավանական բան է տեղի ունենում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը՝ էջում տեղադրելով նաեւ այս պահին Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ցույցի ուղիղ հեռարձակումը։

«Քաղաքացիական անհնազանդությունն աճում է եւ ընդունում գործադուլների եւ դասադուլների տեսք՝ ընդդեմ անարդարացի, կաշառակեր իշխող վերնախավի։ Այս շաբաթը նոր Հայաստանի շաբաթն է՝ ինչ էլ լինի, անտարբերությունը ցրվել է։ Սերժ Սարգսյանն ինքն խոստովանեց, որ, հնարավոր է, բնակչության 60 տոկոսն իրեն չի սիրում եւ համաձայն չէ իր հետ։ Այնուամենայնիվ, նա համառ է իր հովանավորչական վերաբերմունքի եւ կառավարման հարցում։ Սե՛րժ, չեմ ցանկանում անքաղաքակիրթ երեւալ, բայց դու մեր հայրը չես, եւ մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես հայ ժողովրդին եւ այլեւս  կենսունակ, հարգված առաջնորդ չես, կկանգնես արդյոք թե՞ կշարունակես անարդյունավետ եւ այս պահին վտանգավոր կառավարումը։ Ինչպես ասում են՝ երգը դեռ երգված չէ»,-գրել է նա։

Նշենք, որ ցույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընթերցել է Սերժ Թանկյանի գրառումը։ Նա  կոչ է արել Թանկյանին գալ եւ միանալ բողոքի շարժմանը՝ հավելելով․«Մենք կընդունենք քեզ որպես ազգային հերոսի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ