News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիան իր դեսպանատունը Երուսաղեմ չի տեղափոխի: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է AFP-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Պաղեստին կատարած այցի ժամանակ Աբեն վստահեցրել է Աբասին, որ իր երկիրը դեսպանությունը Երուսաղեմ չի տեղափոխի: Նա նաեւ նշել է, որ Տոկիոն աջակցում է երկու պետությունների լուծման շրջանակներում անկախ Պաղեստին պետության ստեղծմանը:

Մերձավոր Արեւելքի երկրներով շրջագայության շրջանակներում Սինձո Աբեն նաեւ այցելելու է Իսրայել, մինչ այդ նա արդեն եղել է Միացյալ Արաբական Էմիրություններում եւ Հորդանանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ