News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում կալանավորել են Ալեքսեյ Նավալնիին։ Այս մասին հայտնում է «Մեդիազոնա»-ն։

Մինչ այդ հրապարակում սկսել են կալանավորել «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցերի մյուս մասնակիցներին, ցույցը համաձայնեցված չի եղել Մոսկվայի իշխանությունների հետ։ Մասնավորապես, կալանավորվել է լուսանկարիչ Միխայիլ Գրեբենշիկովը, որը հրապարակ էր եկել «Նովայա գազետա»-ի հանձնարարությամբ։

Հրապարակում ծեծկռտուք է տեղի ունենում կազակի համազգեստով մարդկանց մասնակցությամբ, որոնք հարձակումներ են գործում ընդդիմադիր ցույցի մասնակիցների վրա։ Ոստիկանությունը, «Մեդուզայի» թղթակցի խոսքով, չի արձագանքում սրան։

«Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցերը անցկացվում են մայիսի 7-ին նշանակված Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն ընդառաջ։ Ցույցերը տեղի են ունենում ՌԴ շատ քաղաքներում։ «ՕՎԴ-Ինֆո»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ կալանավորվել է ավելի քան 200 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ