ԱՄՆ-ն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ Դիոսդադո Կաբելոյին` Վենեսուելայի իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության հիերարխիայում Մադուրոյից հետո երկրոդ անձին, թմրամիջոցների վաճառքի եկամուտները ստանալու մեջ է մեղադրել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Առաջին անգամ Վաշինգթոնը հրապարակավ Մադուրոյին, որի դեմ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել, թմրամիջոցների վաճառքի հետ է կապել:

ԱՄՆ-ի Ֆիննախը հրապարակել է  հայտարարություն, որտեղ նշում է, որ Կաբելոն թմրամիջոցներ վաճառողներից փոքր քանակությամբ թմրամիջոցներ է բռնագրավել, հավաքել է մեծ խմբաքանակ եւ արտահանել Վենեսուելայի պետական օդանավակայանով:

«Կաբելոն, նախագահ Մադուրոյի եւ մյուս անձանց հետ բաժանել է թմրամիջոցների վաճառքից ստացված եկամուտները», - ասվում է հայտարարության մեջ: