News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման հնարավորությունը: Պատասխանելով Պուտինի հետ հնարավոր հանդիպման մասին հարցին, Թրամփը նշել է. «Մենք քննարկում ենք հնարավորությունները», հաղորդում է AFP-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հաջորդ շաբաթ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Մոսկվա: Այցի շրջանակներում նա երկու նախագահների հանդիպման կազմակերպման հնարավորությունը կքննարկի:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թրամփի եւ Պուտինի հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսին՝ ԱՄՆ նախագահի Լոնդոն այցից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ