News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցած տարվա ապրիլին 21-ին Արարատի մարզում տաքսու վարորդին դաժանաբար սպանելու մեջ մեղադրվող պայմանագրային զինծառայող Վադիմ Օ.-ն դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: Նման դատավճիռ է կայացրել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը:

Դատարանը բավարարել է նաեւ տուժող կողմի քաղաքացիական հայցը. ամբաստանյալը սպանվածի հարազատներին 1.5 մլն դրամ կվճարի:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի մայիսի 8-ին ահազանգ էր ստացվել, որ Նորամարգ եւ Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի: Պարզվել է, որ վերջինիս մահը հետեւանք է նրա նկատմամբ կիրառված բռնության: Այսպես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ պայմանագրային զինծառայողը, ունենալով վարկային պարտավորություններ, պարտքով գումար է խնդրել տարբեր անձանցից, սակայն մերժվել է։ Դեպքի օրը՝ 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, նա նստել է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կայանված, նույն քաղաքի բնակչի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան եւ պատվիրել մեկնել Արարատի մարզի Նորամարգ գյուղի գերեզմանատուն: Արարատի մարզի Նորամարգ եւ Ռանչպար գյուղերը բաժանող ոռոգման ջրատարի մոտ, բնական կարիքները հոգալու պատրվակով, վարորդին առաջարկել է կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո միասին դուրս են եկել ավտոմեքենայից, որտեղ պայմանագրային զինծառայողը հարձակվել է վարորդի վրա եւ ծակող-կտրող գործիքով հինգ անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետեւ զինծառայողը մետաղյա իրով հարվածել է վարորդի գլխին, ինչի հետեւանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Զինծառայողը վարորդի գրպանից հափշտակել է առկա գումարը եւ բջջային հեռախոսը, իսկ դին քաշելով՝ գցել ջրատարի մեջ, որից հետո «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել է Արարատի մարզի Նորամարգ գյուղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ