News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

SpaceX  եւ Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը կտրուկ ձեւով է արձագանքել բրիտանացի դայվեր երն Ուոնսորթի քննադատությանն իր հասցեին, որը փրկել էր երեխաներին Թաիլանդի հյուսիսում ջրհեղեղի հետեւանքով արգելափակված քարանձավից: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով The Hollywood Reporter- ը:

Ինչպես նշվում է, Ուոնսորթը Twitter-ում Մասկի՝ քարանձավի երեխաներին մինի սուբմարինների օգությամբ դուրս բերելու պլանը «PR հնարք» է անվանել եւ խորհուրդ է տվել «իր սուզանավը հնարավորինս հեռու մտցնել»:

Սոցիալական ցանցում պատասխանելով դայվերին՝ Մասկը նշել է, որ դեպքի վայրում որեւէ անգամ չի տեսել «այդ բրիտանացի էքսպատին», եւ առաջարկել է նրան ցույց տալ դպրոցականների փրկության տեսանյութը:

«Գիտես, մի ծանրաբեռնիր քեզ տեսագրության ցուցադրմամբ: Մենք կստիպենք մինի սուզանավերից մեկին անցնել ողջ ճանապարհը քարանձավում: Կներես, մանկապիղծ, դու ինքդ խնդրեցիր»,- հավելել է նա: Գործարարը որեւէ կերպ չի մեկնաբանել իր խոսքերը եւ շուտով հեռացրել է իր գրառումը:

Անցյալ շաբաթ Մասկն անձամբ էր մինի սուզանավ հասցրել քարանձավ: Սակայն փրկարարները հրաժարվել էին օգտագործել սարքը՝ աննպատակահարմար լինելու պատճառով: Հուլիսի 8-ից 10-ը  ընկած ժամանակահատվածում դայվերներին հաջողվել էր դուրս բերել 12 դպրոցականներին հորդառատ անձրեւների հետեւանքով արգելափակված քարանձավից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ