News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) եւ Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային իրավիճակը եւ հրավիրել են նրան Երեւան խորոված ուտելու, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բացի այդ, նրանք զրուցել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինինիի հետ: Դատելով զրույցների բովանդակությունից, որի ձայնագրությունը հայտնվել է «ՌԻԱ Նովոստի»-ի մոտ, դրանք տեղի են ունեցել անմիջապես Փաշինյանի ընտրվելուց հետո:

Յունկերի հետ զրույցում Վովանը եւ Լեքսուսը դժգոհել են ԱՄՆ-ի կողմից ճնշումներից: Ի պատասխան, եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ «մենք ստիպված ենք կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե ինչպես է աշխարհը կառուցված»: «Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցողը: Լավ: մեն ինչ լավ է: Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Յունկերը:

Պրանկերը նաեւ հրավիրել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին Երեւան, որտեղ «գերազանց հայկական բարբեքյու են պատրաստում, մեզ մոտ այն «խորոված» են անվանում: Վովանը եւ Լեքսուսը Յունկերին առաջարկել են խորոված պատրաստել Երեւանի հրապարակում եւ «յուրատեսակ հանրահավաք» անցկացնել: «Վատ չի հնչում: Ես կգամ հաջորդ տարի: Այս տարի այլեւս հնարավոր չէ, իսկ հաջորդ տարի մենք հարմար ժամկետներ եւ հնարավորություն կգտնենք»,- ասել է Յունկերը:

Մոգերինին, իր հերթին, պրանկերների հետ զրույցում Հայաստանի նոր իշխանությունների համար անհրաժեշտ է համարել լավ հարաբերություններ պահպանել բոլոր գործընկերների հետ եւ որեւէ մի երկիր չընտրել՝ ուկրաինական սցենարը չկրկնելու համար: Ընդ որում, նա նշել է, որ Բրյուսելը  միշտ չէ, որ աջակցել է նման մոտեցմանը: «Մենք պետք է շատ ուշադիր գործենք եւ խուսափենք այս ուղղությամբ որեւէ զարգացումից: Ընդ որում, պետք է ընդգծել, որ Հայաստանը երկիր է, որն ընտրություն կատարելու իրավունք ունի»,- հայտարարել է Մոգերինին:

Նա հավելել է, որ Բրյուսելը չի խնդրում «բացառիկ պայմաններում» բարեկամության մասին: «Գիտեմ, որ մենք նախկինում այլ մոտեցում ունեինք, սակայն մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի դուք զգաք այդ ազատությունը եւ տարածությունը գործողությունների համար, որպեսզի դուք ստիպված չլինեք ընտրություն կատարել այս կամ այն գործընկերոջ օգտին»,- ընդգծել է Մոգերինին:

Քաղաքական գործիչը հավելել է, որ սա անհրաժեշտ պայման է կառուցողական գործընկերության համար, սակայն «միշտ չէ», որ բոլորը հավատարիմ են մնում նման մոտեցմանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news