News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 18-ին «Բնապահպանի տուն» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում, ակցիա են իրականացրել Դիլիջանի համայնքի Հաղարծին բնակավայրում, որի ընթացքում վեճ, ապա եւ ծեծկռտուք է սկսվել նրանց ու բնակիչների միջեւ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ շտապ դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները միջոցներ են ձեռնարկել ծեծկռտուքը դադարեցնելու, կողմերին օրինականության դաշտ բերելու, ինչպես եւ դեպքի պատճառներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նույն օրվա երեկոյան «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հաղարծինի բնակչուհի, 88-ամյա Ռոզա Թ.-ն, որը հիվանդանոց մեկնած ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խմբին հաղորդում է տվել, որ ժամը 19.00-ի սահմաններում իրենց տնից ոչ հեռու նկատել է հավաքված երիտասարդների ու հարցրել է, թե ինչու են հավաքվել: Երիտասարդները պատասխանել են, թե պայքարում են ապօրինի ծառահատումների դեմ: Ըստ Ռոզա Թ.-ի` ինքը առաջարկել է հեռանալ իրենց թաղամասից, ինչից հետո երիտասարդներից մեկը անսպասելի հրել է նրան, ինչի հետեւանքով կինը վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ, ապա տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Ժամը 21.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ տարբեր տեսակի եւ աստիճանի մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Դիլիջանի բնակիչ, 27-ամյա Հայկ Խ.-ն, Գյումրու բնակիչ, 23-ամյա Դավիթ Մ.-ն, Երեւանի բնակիչ, 17-ամյա Գագիկ Ջ.-ն եւ Դիլիջանի բնակիչ, 15-ամյա Արծիվ Կ.-ն:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նրանք հայտնել են, որ իրենք «Բնապահպանի տուն» հ/կ անդամներն են եւ վնասվածքները ստացել են ժամը 17.30-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում տեղի ունեցած վերոհիշյալ ծեծկռտուքի երկու դեպքերի ժամանակ:

Ոստիկանության ձեռնարկած անհետաձգելի ու ծավալուն միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ծեծկռտուքի ժամանակ երիտասարդներին մարմնական վնասվածքները պատճառել են Ռոզա Թ.-ի որդին ու թոռները:

Ոստիկանների հետագա գործողություններով Ռոբերտ, Գեւորգ, Շահեն, Նվեր Մ.-երը հայտնաբերվել, բերվել են ոստիկանության բաժին ու տվել համապատասխան բացատրություններ:

Միջադեպի վերաբերյալ բացատրություններ են վերցվել նաեւ գյուղի տասնյակից ավելի բնակիչներից:

Տուժողների նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

Իրավապահները հետաքննում են կանաչ ակտիվիստների վրա հարձակումը Դիլիջան համայնքում. Արթուր Գրիգորյան

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ