News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի քաղաքային դատարանը քաղաքի կենտրոնում երկու աշակերտների դաժան սպանությունների գործով սուտ ցուցմունքներ տված վկայի՝ անչափահաս Դ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում է սահմանել: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Դ.Գ.-ն ձերբակալվել էր հուլիսի 19-ին 16-ամյա Դավիթ Սարալիձեի եւ Լեւան Դադունաշվիլիի՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին սպանության հիմնական գործից առանձնացված հետաքննության շրջանակներում: Դատարանը լիովին բավարարել է դատախազության միջնորդությունը, թեպետ անչափահասի փաստաբանները պնդում էին, որպեսզի գրավ սահմանվի:

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Դ.Գ.-ն վկայություն տալու ընթացքում հայտարարել է, որ Դավիթ Սարալիձեի հետ «ֆիզիկական ընդհարման» մեջ են մտել կոնֆլիկտի մասնակիցներ Գ.Ջ.-ն եւ Մ.Կ.-ն… Իսկ արդեն դատարանում Դ.Գ.-ն փոխել էր վկայությունը՝ հայտարարելով, որ Մ.Կ.-ն «Ֆիզիկական ընդհարման մասնակից չէր»:

Միեւնույն ժամանակ, նախաքննությանը հայտնի է, որ մինչեւ դատավարությունը Դ.Գ.-ն հանդիպել է սպանված Դավիթ Սարալիձեի հարազատների հետ: Ինչպես հաղորդվում է, որ քննարկել է նրանց հետ տեղի ունեցած սպանությունների հանգամանքները: Դատարանում, դեռահասը հերքել է հանդիպման փաստը, ինչպես նաեւ դեպքի հանգամանքների մասին զրույցը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ