Աբովյան քաղաքում այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է եղել․ կա տուժած։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ կայքից։
«911» ծառայությունն ահազանգը ստացել է ժամը 20:10-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero iO» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1970 թ.) և «ԶԻԼ-130» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ա. Մ.-ն հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




























