Ոիգանդայում Թուրքիայի դեսպան Սեդեֆ Յավուզալփը Թուրքիայի հանրապետության օրվան նվիրված ընդունելությանն իր հանդերձանքով ապշեցրել է ուգանդացի պաշտոնյաներին։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի հանրապետության օրվա կապակցությամբ Ուգանդայում Թուրքիայի դեսպան Սեդեֆ Յավուզալփը դեսպանության շենքում ընդունելություն է կազմակերպել՝ հրավիրելով Ուգանդիայի իշխանությունների ներկայացուցիչներին։

Սակայն ընդունելության ժամանակ դեսպանը ներկայացել է հունական դիցաբանության Զեւսի դստեր՝ Հեղիների հանդերձանքով, իսկ փոխդեսպանը՝ Զեւսի։

Ընդունելության տեսագրությունը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Թուրքերը կատաղել են, որ Թուրքիայի հանրապետության օրվա առթիվ դեսպանը հունական հանդերձանքով է ներկայացել։