News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի բանաձեւ, որը նվիրված է  ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի համար կոնվենցիայի ընդունման 70-ամյակին, եւ որը նաեւ կանդրադառնա Հայոց ցեղասպանությանը: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Փաստաթուղթը ներկայացվել է խորհրդարանի հայկական արմատներով պատգամավոր Թիմ Ուիլսոնի կողմից: Այն կոչ է անում «բոլոր երկրներին, այդ թվում նաեւ Ավստրալիային ընդունել զգոն լինելու անհրաժեշտությունը եւ գործել անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները ճանաչելու համար, ինչը կարեւոր է ապագա ցեղասպանությունները կանխելու հարցում»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ բանաձեւի քննարկման դրական արդյունքը հնարավորություն կտա ապահովել Ներկայացուցիչների պալատի կողմից ճանաչումն այն փաստի, որ բառախաղն այլեւս տեղ չունի:

«Այս փաստաթուղթը ցեղասպանություն բառն է պարունակում եւ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ, անքակտելիորեն կապված են այս բառի ստեղծման հետ»,- ասել է Կայսերյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ