«Ես ընտրված ռեկտոր եմ, մինչեւ 20 թվականի մայիսը ընտրված եմ որպես ԵՊՀ ռեկտոր, եւ պետք է իրականացնեմ իմ գործունեությունը»,- դեկտեմբերի 28-ի ուշ երեկոյան հրավիրած ասուլիսին հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։
Նա նշեց, որ իրեն անվստահություն կարող է հայտնել միայն ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, եւ այն դեպքում, եթե ապացուցվի, որ չի կատարել իր պարտականությունները պատշաճ կերպով, ինչը, ասաց, բացառում է, որովհետեւ աշխատել է «խղճի թելադրանքոսվ, հօգուտ ԵՊՀ-ի»։





























