News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը հրաժարական կտա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետը:

Նա նշեց, որ որոշումը կայացրել են քաղաքական թիմով եւ ավելի նպատակահարմար են համարել, որ ինքը իր քաղաքական գործունեությունը շարունակի օրենսդիր մարմնում:

«Կարծում եմ օրենսդիր մարմնում էլ կարող ենք համակերպվել եւ արդյունավետ աշխատել: Մեր քաղաքական թիմը ավելի արդյունավետ է ինձ տեսնում ԱԺ-ում»,- ասաց նա:

Նշենք, որ Վահել Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերն է, արդեն 7 ամիս է, ինչ զբաղեցնում է Տավուշի մարզպետի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ