News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Իմ քայլ» դաշինքն այսօր վերջնականապես ստանձնեց օրենսդիր եւ գործադիր իշխանությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ։ Սա ըստ Սահմանադրության, որը պահանջում է խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին նշանակել վարչապետ։ 

Եվ մինչ այսպես նախագահն ու վարչապետը խոսում էին ցանկալի հեռանկարներից, նույն ժամին խորհրդարանում Լիլիթ Մակունցը, որ «Իմ քայլը» դաշինքի խմբակցության ղեկավարն է, պատգամավորական պրակտիկայի առաջին օրը բացահայտեց սահմանադրությունից իր անտեղյակությունը։ Նա «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի առաջին նիստում «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը՝ մի բան, որ սահմանադրորեն անհնարին է։ 

Նոր խորհրդարանն առաջին նիստը սկսեց օրհներգով։ Գլխավոր աթոռներին նստած էին պատգամավորներից ամենատարեցը՝ Կնյազ Հասանովը, կողքին կաթողիկոսն էր և նախագահը։ Գարեգին երկրորդը ուղերձով դիմեց խորհրդարանին և առաջարկեց միասին տերունական աղոթք ասել։ Պատմագամավորներն այնուհետև երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը, Հասանովն ընթերցեց տեքստը, նրանք երդումով հաստատեցին։ 

Խորհրդարանն անցավ օրակարգին, կոճակ սեղմելու առաջին քննությունը մի քանի տասնակ պառգամավոր չանցավ՝ չնայած 132-ն էլ ներկա էին, նիստը վարողը առաջարկեց նորից գրանցվել, այս անգամ կոճակ սեղմելու գործողությունը չհաղթահարեց 12 պատգամավոր ։ Քվորում, այնուամենայնիվ կար, խորհրդարանը սկսեց ընտրել ղեկավար կազմ։ Ազգային Ժողովի նախագահի միակ թեկնածուն Արարատ Միրզոյանն էր , նա իր ելույթը կառուցեց պատմական, բանահյուսական էքսկուրսով՝ Արգիշտիից մինչև էպոս։ 

Պատգամավորները գրեթե բացարձակ համաձայնությամբ՝ 131 ձայնով, Միրզոյանին ընտրեցին Ազգային Ժողովի նախագահ։ 

Այս համաձայնությունը սակայն տևեց մինչև ԱԺ փոխանախագահի թեկնածուների առաջդրումը։  Իմ քայլը փոխխոսնակի իշխանական տեղերի համար առաջադրեց Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։  Հաջորդեցին գովաբանող ելույթները․ պարզվեց, օրինակ, որ Ալեն Սիմոնյանը ձգող մագնիսական դաշտով է օժտված , իսկ պատգամավոր Գոռ Գևորգյանը Լենա Նազարյանի կերպարին մոտեցավ պատմության խորքերից՝ Պողոս առաքյալի բառերով։

Երրորդ փոխխոսնակի աթոռի համար, որ ընդդիմության բաժինն է, պայքարում են մյուս երկու խմբակցությունները՝ ԲՀԿ-ն այդ աթոռին ուզում է տեսնել Վահե Էնֆիաջյանին, Լուսավոր Հայաստանը՝ Մանե Թանդիլյանին։ 

Վեճին շուտով միացավ ԲՀԿ-ական պատգամավորը՝ բարձր ձայնով ընդդիմադիր երևալու քասթինգին, ասաց, իրենք չեն մասնակցում, չնայած արժանի մրցակից են։ Փոխանախագահներ խորհրդարնն այսօր չընտրեց, քվեարկությունը վաղն է։

Վերաքննիչն այսօր վերսկսվեց Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու դեմ  դատախազության բողոքի քննությունը։ Դատարանի բակում միաժամանակ երկու ցույց էր, մի խումբ փաստաբաններ հավաքվել էին աջակցելու գեներալի փաստաբանին, որին մի քանի օր առաջ ցուցարարները վիրավորել էին, թքել նրա մեքենայի վրա։ 

Երկորդ ցույցը Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով էր։ Նրանք տուշոնկա, զուգարանի թուղթ եւ բժշկական պարագաններ են դրել դատարանի առաջ ։ Բողոքն այնուհետև շարունակել են երթով։ 

Քոչարյանի գործով արդեն երկու դատավոր ինքաբացարկ է հայտնել, առաջինը՝ քննիչի միջնորդությամբ, երկրորդը՝ ինքուրույն։ Քոչարյանի փաստաբանի կարծիքով, դատավորները խուսափում են այդ գործից։ 

Այնուամենայնիվ, ինքնաբացարկի հաջորդ փորձը չհաջողվեց։ Դատարանն այսօր մերժեց դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի միջնորդությունը, որ ներկայացրել էին երկրորդ նախագահ փաստաբաններն՝այն հիմքով, որ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը մտերիմ է դատավորի ընտանիքի հետ, և դա կարող է վնասել դատական անաչառությանը։ Ըստ վճռի՝ այդ կապն այնքան սերտ չէ, որպեսզի ազդի դատավորի որոշման վրա։ 

Գիշերվա ձյունը, չնայած որ կանխատեսվում էր, տեղաց, ինչպես միշտ, անակնկալ․ երթևեկությունը դժվարացավ, բազմաթիվ փողոցներում խցանումներ առաջացան, տասնյակ վթարներ եղան։ Այս ամենին Մյասնիկյան պողոտայում կես ժամ հետևել է նաև քաղաքպետ Մարությանը և հասկացել՝ երթևեկության քաոսի պատճառը մերկ անվադողերն էին՝ ոչ ձմեռային։ 

Վարչապետական ընտանիքը խաշի թեման ուժի մեջ է պահում։ Երեկ Փաշինյանն էր վրդովվել, որ խաշի հանդեպ սերը Հրապարակը ժառանգական էր համարել՝ հանրապետականներից փոխանցված ՔՊ-ականներին։ Իսկ այսօր Փաշինյանի տիկինը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է իրենց դուստրը խաշ ուտում։

Դոլարը մոտ կես դրամով թանկացել է՝ 486 դրամ է, եվրոն հակառակը՝ էժանացել է, 557 դրամ է, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 624, ռուսական ռուբլունը՝ 7 ու 23 դրամ: 

Հայաստանի որոշ շրջաններում հունվարի 15-ին սպասվում է ձյուն եւ մառախուղ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1-3, վաղը ցերեկը՝ +2+4: 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ