News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանը մշտապես ազատվել է իր պոտենցիալ մրցակիցներից: Հունվարի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Նրա խոսքով՝ երբ խոսում են Ռոբերտ Քոչարյանի օրոք կատարված հանցագործությունների մասին, չգիտես ինչու չեն ցանկանում հիշել քաղաքական սպանությունների մասին, որոնք տեղի են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ: «Չգիտես ինչու մարդը, որը երկրի տնտեսության մակարդակը մի քանի անգամ բարձրացրել է, մեղադրվում է հանցագործությունների մեջ եւ կալանավորված է, իսկ նա, ով դրել է քրեաօլիգարխիական կարգի հիմքերը եւ ազատվում էր իր պոտենցիալ մրցակիցներից, ազատության մեջ է»,- հարց հնչեցրեց փորձագետը:

Մանասյանը շեշտեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականության շարունակությունը նկատվում է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: «Բաքվում հասկանում են, որ իշխանության է եկել մարդ, որը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհը, իսկ նա  նրանց հակամարտության կարգավորման բարենպաստ պայմաններ էր առաջարկում: Հիմա սահմանին հարաբերական անդորր է, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ բանակցությունների արդյունքների մասին ոչ մի բան չի հաղորդվում: Եթե Ադրբեջանը դրանցից դժգոհ լիներ, ապա մենք կրկին սահմանին թեժացում կտեսնեինք, սակայն դա դեռեւս չկա»,- պարզաբանեց նա:

Փորձագետը նշեց, որ իշխանությունները հասարակությանը ոչինչ չկարողացան առաջարկել՝ էյֆորիայից բացի: «Կարգախոսները եւ կոռուպցիայի դեմ պայքարը չեն կարող փոխարինել պետության զարգացման հայեցակարգին: Հեղափոխական շարժման առաջնորդներն առաջարկեցին պայքար նախկին իշխանությունների դեմ, սակայն մինչեւ հիմա գործով չեն նշանավորել այն, թե հանուն ինչի է դա իրականացվել: Նոր իշխանությունների գլխավոր խնդիրը ժողովրդի շրջանում պետական գիտակցության բարձր մակարդակի ձեւավորումն է, ինչը չի նկատվում՝ հաշվի առնելով նաեւ պարգեւատրումների վճարման սկանդալը»,- եզրափակեց Ալեքսանդր Մանասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ