News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները եւս երկու գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին այսօր՝ մարտի 7–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը։

Ներկայացված գանգատներից մեկը վերաբերվում է երկրորդ նախագահի կալանքի ժամկետը երկարարցնելուն:

Նշենք, որ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել է Վճռաբեկ դատարնում։

Պաշտպանը նշեց, որ չեն սպասել Վճռաբեկի որոշմանը, քանի որ Վճռաբեկ դատարանն, ըստ նրա՝ արդյունավետ միջոց չէ։

Գանգատներից մեկի համար հիմք է հանդիսացել կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը:

Ըստ Հայկ Ալումյանի՝ նիստի ընթացքում վարչապետի կողմից Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկելու սպառնալիքներ են հնչել։

2019թ. փետրվարի 21–ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ասել էր. «ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի եւ ուղարկվի բանտ»։

Նշենք, որ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 3–րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

«Փաշինյանի հայտարարությունում խոշտանգման մասին խոսք չկա, բայց պարոն Փաշինյանը բացի այն, որ սպառնում է կոռուպցիայի մեջ մեղադրվող անձանց դատել, ուղարկել պատիժը կրելու, այլեւ ըստ նրա՝ այդ անձանց  պետք է խայտառակել, բարոյապես ոչնչացնել եւ ուղարկել բանտ»,–ասաց փաստաբանը՝ նկատելով, որ վարչապետը, բացի օրենքով նախատեսված միջոցներից, պատրաստվում է նաեւ օրենքով չնախատեսված եւ Կոնվենցիայով ուղղակիորեն չարգելված միջոցների դիմել։

Ըստ փաստաբանի՝ վարչապետը նկատի չունի այն մարդկանց, ովքեր  մեղավոր են ճանաչված եւ պատիժ են կրում, այլ նրա խոսքն ուղղված է այն անձանց, ովքեր դեռ կասկածվում կամ մեղադրվում են կոռուպցիայի մեջ։

«Հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել կաշառքի համար եւ երեւում է, որ Փաշինյանը ուղղորդում է քննությունը, հստակորեն կարող ենք եզրակացնել, որ այդ սպառնալիքը վերաբերվում է կամ առնվազն կարող է վերաբերվել պարոն Քոչարյանին»,–ասաց Ալումյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քոչարյանի պաշտպանական խումբը եւս երկու գանգատ էր ներկայացրել ՄԻԵԴ։ Գանգատներից մեկը ներկայացվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով` անմեղության կանխավարկածի եւ պաշտպանության իրավունքի խախտման հիմքերով, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման որոշումն ընտրելու հիմքով:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաեւ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ