Ապրիլի 8-ին Հայաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը: 103 խորհրդարանականներ միաձայն կողմ են քվեարկել:

Նշենք, որ օրինագծով կարգավորման ենթակա է սեղմված բնական գազի հաշվարկի մեխանիզմը՝ ակցիզային հարկը հաշվի առնելով: Ներկայումս Ավտոլցակայաններում գազը հաշվարկվում է խորանարդ մետրով, սակայն առաջարկվում է ապահովել չափման այլ միավորին՝ կիլոգրամին անցումը: