News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կեսգիշերին ժամանել է Ստրասբուգ՝ մասնակցելու ԵԽԽՎ լիագումար նիստին ։ Մինչ այդ նա մի քանի հանդիպումներ  ունեցավ՝ նախ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ , ապա խորհրդարանական վեհաժողովի նախագահի եւ  Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի հետ ։ Առաջին հանդիպմանը հաջորդեց ասուլիս։ Հիմնական թեմաները՝ հեղափոխության շարունակությունը տնտեսության մեջ, առհասարակ նոր կառավարության թիրախները, Արցախի հակամարտության կարգավորման ընթացքը,  ներկայացվեցին թե այս ասուլիսին, թե հետո ԵԽԽՎ նիստին, որտեղ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ պատասխանեց պատվիրակների հարցերին։ 

ԵԽԽՎ-ի ամբիոնից նա հայտարարեց, որ խաղաղության համար շատ կարեւոր է, որ երկխոսություն սկսվի հանրությունների միջեւ, հիշեցրեց իր բանաձեւը՝ խնդրի լուծումը  պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար ։

Արդեն հարց ու պատասխանի ժամանակ Ալիեւի հետ հանդիպումը Փաշինյանը բնորոշեց նոր բառերով՝ ազնիվ, անկեղծ, կառուցողական զրույց՝ չնայած պատկերացումների տարբերությանը ։

Եվրոպայի պալատում Աննա Հակոբյանի լուսանկարն էր, հարեւանությամբ հեղափոխության այլ դեմքեր, բացված ձեռքեր, ցույցեր, այստեղ բացվել է «Հայաստանի թավշյա հեղափոխության» լուսանկարների ցուցահանդեսը ։

Օրվա վերջում, ինչպես սովորաբար, Նիկոլ Փաշինյանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ ։

Կառավարությունն այսօր նիստ արեց, որ վարում էր փոխվարչապետ Ավինյանը։ Գործադիրը խստացրեց մեքենայով երեխաների տեղափոխման կարգը՝ «քարսիթը» դարձնելով պարտադիր։

Կառավարությունում աստիճանների վրա Դավիթ Անանյանին կանգնեցրին լրագրողները՝ վերջին օրերի կարեւոր հարցերով։ Նախ ինչու էին ՊԵԿ-ի քննիչները 40 հոգով գնացել Առինջ մոլ։

Մաքստան տեսուչը, որի սենյակի անկյունում Փաշինյանը փոշոտ եռագույն էր տեսել, միակը չէ, որ կզրկվի աշխատանքից, ազատման դիմում է գրել նաեւ մաքստան պետը, մի բան, որ գլխավոր պատասխանատուն՝ Դանիթ Անանյանը, անել չի պատրաստվում։

Զարուհի Փոստանջյանը ասուլիսի էր եկել օղու մեծ շշով, վրան մեր եռագույնը ու Փաշինյանի նկարը։ Այս շշի օրինակով տիկինը փորձեց ցույց տալ, որ դրոշի հանդեպ հարգանք չկա, եւ այս ֆոնին Փաշինյանի զայրույթը վկայում է այլ բանի մասին։

Երրորդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին հայտնեց հոր գտնվելու վայրը։ Ալեքսանդր Սարգսյանը մեկնել է Եվրոպայում՝ հանգստանալու նպատակով։

Այսօր Հայկ Սարգսյանի գործով դատական նիստ էր, նա մեղադրվում է մի քանի հոդվածներով՝ սպանության փորձ, ապօրինի զենք-զինամթերք։ Դատարանը որոշեց վերադարձնել Ալեքսանդր Սարգսյանի որդու անձնագիրը և նրան թույլ տալ դուրս գալ Հայաստանից։

Այսօր, Վերաքննիչ դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը կալանքը երկու ամսով երկարացնելու դեմ. նա կշարունակի մնալ կալանքի տակ։

Մեկ ժամ անց այլ դատարանում սկսվեց Քոչարյանի գործով նոր բողոքի քննությունը, նրա փաստաբանները պահանջում են անձեռնմխելիության հիմքով դադարեցնել քրեական հետապնդումը։

Հայտնի են Փաշինյանի ազգականի դեմ հարուցված քրեական գործի մանրամասները։ Նա պաշտոնի նշանակվելու համար ինժեների կեղծ դիպլոմ էր ներկայացրել։ Այս դեպքի մասին առաջինը ֆեյսբուքում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ գրելով, որ չի ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց իր ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մերձավոր ազգականի դեմ։

Սկանդալային նյութերով Վաշինգտոնին անհանգստացրած Ջուլիան Ասանժը կալանավորվել է։ Նա 2012-ից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը։ Մինչ կալանավորումը հայտնի դարձավ, որ Էկվադորի նախագահը մերժել է Ասանժին ապաստան տալ։ Բրիտանական ոստիկանությունը, իրավունք ստանալով, այսօր կալանավորեց նրան։ Ասանժին մեղադրում են երեք երկրներ ։ WikiLeaks-ի հիմնադրի գաղտանզերծած նյութերը Վաշինգտոնի կարծիքով վնաս են հասցրել նահանգների ազգային անվտանգությանը, Ասանժին մեղադրանք է առաջադրվել լրտեսության համար, որը նախատեսում է առավելագույն պատիժ։ Շվեդիայում նրա դեմ 4 քրեական գործ էր հարցվել սեռական ոտնձգությունների եւ երկու շվեդուհու բռնաբարելու համար։  Մեծ Բրիտանիայում նա խուսափել է արդարադատությունից, երբ գրավով ազատ արձակվելուց հետո թաքնվել էր Էկվադորի դեսպանատանը ։ Այժմ վտանգ կա, որ նրա ոդիսականը կավարտվի ամերիկյան դատարանում։ Սակայն Բրիտանիայի ԱԳՆ հայտարարել է, որ Ասանժին չի արտահանձնի ԱՄՆ-ին եթե այնտեղ նրան մահապատիժ սպառնա ։

Սուդանում Օմար ալ Բաշիրի 30 տարվա նախագահությունն ավարտվեց։ Ռազմական հեղաշրջմամբ իշխանության եկած Բաշիրը գնաց ռազմական հեղաշրջմամբ։ Ամիսներ տեւած ցույցերից հետո նախագահը հրաժարական տվեց ու երկրից փախչելու անհաջող փորձ արեց։ Նա այժմ ձերբակալված է, նրա հետ նաեւ ավելի քան 100 պաշտոնյա, ներառյալ վարչապետը։ Սուդանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իշխանությունը ստանձնում են զինվորականները եւ անցումային շրջանը կտեւի երկու տարի։ եւ անցումային շրջանի մեկնարկը:

Դոլարն էժանացել է, փոխարժեքն այսօր կազմել է 485 դրամ, եվրոն՝ 546 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 634, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 54 դրամ:

Ապրիլի 12-ին Հայաստանում տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +18+20:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 24․04․2019
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որ մեր երախտագիտությունն է բոլոր նրանց․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 23․04․2019
Խորհրդարանի նիստը շուտով ավարտվեց եւ «Բարգավաճ Հայաստանից» երկու պատգամավոր․․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 22․04․2019
Արտակ Շաբոյանի փոխարեն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կղեկավարի Գեղամ Գեւորգյանը․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 19․04․2019
Խորհրդարանի օրակարգում այսօր ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու հարցն էր, որ հատկապես զգայուն է...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 18․04․2019
Կառավարության նոր կառուցվածքի նախագիծը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց․․․
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»․ 17․04․2019
Մարուքյանը նաեւ պաստառներ էր բերել՝ վիզուալ եւ մատչելի բացատրելու համար, թե ինչ կառուցվածք են իրենք պատկերացնում եւ առաջարկում․․․․