News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում կենդանիների վարակիչ հիվանդությունների պրոֆիլակտիկայի պետական ծրագիր է անցկացվում: Այս մասին ասուլիսում հայտարարեց սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Գեորգի Ավետիսյանը:

Խոսելով կենդանուց մարդուն փոխանցվող հիվանդությունների պրոֆիլակտիկայի կարեւորության մասին, Ավետիսյանն ընդգծեց, որ մարդկային հիվանդությունները կարելի է եւ պետք է կանխարգելել՝ հոգ տանելով ընտանի կենդանիների առողջության մասին:

Այդ կոնտեքստում նա հիշեցրեց,  թե ինչպես 2013-ին սիբիրյան խոցը 1-2 հիվանդ կենդանուց դարձավ տասնյակ մարդկանց հիվանդության պատճառ:

Այժմ պետպատվերի շրջանակում անասնաբույժները դաբաղի, սիբիրյան խոցի, բրուցելյոզի դեմ պրոֆիլկատիկա են անցկացնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ