News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի երեք եկեղեցիներում եւ երեք հյուրանոցներում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 185-ի: Ինչպես հաղորդում է News First-ը, զոհվել է նաեւ 11 օտարերկրացի, իսկ The Spectator Index  -ը հաղորդում է 35 օտարերկրյա զոհերի մասին:

Այս սուրբ օրով այդ դաժան հարձակումը բացարձակ բարբարոսություն է: Անկախ նրանից, թե ով է պատասխանատու այդ հարձակումների համար, պետք է անհապաղ հետաքննել: Իմ մտքերն ու աղոթքներն այն ընտանիքներին են ուղղված, որոնք կորցրել են հարազատներին, եւ առհասարակ ամբողջ Շրի Լանկային են ուղղված»,-թվիթերյան գրառում է կատարել երկրի նախագահ Մահինդա Ռաջափաքսան:

Տեղի ունեցածը դատապարտել է նաեւ Հնդկաստանի նախագահ Նարենդրա Մոդին: «Խստորեն դատապարտում եմ Շրի Լանկայում տեղի ունեցած սարսափելի պայթյունները: Մեր տարածաշրջանում այդպիսի բարբարոսության համար տեղ չկա: Հնդկաստանն իր համերաշխությունն է հայտնում Շրի Լանկայի ժողովրդին: Իմ մտքերը զոհվածների ընտանիքների հետ են, եւ աղոթքներս՝ վիրավորներին ուղղված»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Ի՞նչ է տեղի ունեցել

Պայթյուններ են որոտացել Շրի Լանկայի խոշորագույն քաղաք Կոլոմբոյի երեք հյուրանոցներում՝ Shangri-La Colombo-ում, Kingsbury Hote-ում եւ Cinnamon Grand Colombo-ում: Կոլոմբոյում եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել Սուրբ Անտոնիա եկեղեցում, որը զբոսաշրջիկները հաճախ են այցելում: Երկու այլ եկեղեցիները, որոնք տուժել են պայթյունների հետեւանքով, գտնվում են Կոլոմբոյի հյուսիսում՝ Նեգոմբո քաղաքում, որտեղ գերակշռում է կաթոլիկ բնակչությունը, եւ երկրի արեւելքում գտնվող Բաթիքալոա քաղաքում:

Associated Press-ը, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, հաղորդում է, որ նախնական տվյալներով՝ եկեղեցիներում առնվազն երկու պայթյուն հավանաբար իրականացվել է մահապարտների կողմից:

Այս կիրակի կաթոլիկները նշում են Զատիկը: Շրի Լանկայում քրիստոնեական եկեղեցիները ներկայացնող NCEASL կազմակերպության տվյալներով՝ 2019 թվականի սկզբից գրանցվել էր քրիստոնյաների նկատմամբ խտրականության, սպառնալիքների եւ բռնության 26 դեպք: Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների՝ Շրի Լանկայի բնակչության 70 տոկոսը բուդդիստներ են, 12.6 տոկոսը՝ հնդուականներ, 9.7 տոկոսը՝ մահմեդականներ եւ 7.6 տոկոսը՝ քրիստոնյաներ, նշում է Forbes-ը:

Մայրաքաղաքում պայթյունները դիտվում էին որպես սովորական երեւույթ Քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ հակամարտում էին Շրի Լանկայի կառավարությունն ու «Թամիլ Իլամի ազատագրման վագրեր» շարժումը: Պատերազմը ավարտվել է 2009 թվականին եւ այդ ժամանակից ի վեր խոշոր հարձակումներ չեն եղել, հաղորդում է Reuters-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ