Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
Արդյունքում պարզվել է, որ այն ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից։ Զոհվել է 253 մարդ, ոչ թե՝ 359։ Ողբերգության զոհերի թիվը ճշտած ՆԳ փոխնախարար Ռուվեն Վիեվարդենեն այս անճշտության համար մեղադրել է մորգերին, որոնք անստույգ տեղեկություններ են հաղորդել զոհերի թվի մասին։
Իր հերթին երկրի առողջապահության ծառայությունների ղեկավար Անիլ Ջասինգեն նշել է, որ զոհերի թիվը կարող է հասնել 260-ի։
«Ես չեմ կարող ստույգ ասել։ Այնքան շատ մարմնի մասեր կան, դժվար է ստույգ թիվ նշել»,- ասել է նա։