News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երկրորդ միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել Եվրասիայի երկրների հետ համագործակցության մասին ելույթով, տեղեկացնում է Soyuz.by-ը։

Վլադիմիր Պուտինը նշել է, որ եվրասիական տարածքի պետությունները, չնայած հակամարտություններին եւ անցյալի պատերազմներին, արդյունքում եկել են համագործակցության գաղափարին, որի օրինակն է Եվրասիական տնտեսական միությունը։

«Ռուսաստանը շահագրգռված է բոլոր եվրասիական գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ՝ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության, իրավունքների եւ օրինական շահերի հարգման անսասան սկզբունքների հիման վրա։ Եվ հենց այդ սկզբունքներով էլ մեր գործընկերներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ կառուցում ենք Եվրասիական տնտեսական միությունը»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը նաեւ նշել է, որ մայիսի 29-ին լրանում է Միության 5-ամյակը, եւ այդ ընթացքում ԵՏՄ-ում ստեղծվել է ընդհանուր շուկա, «ստեղծվում են պայմաններ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ձեւավորվում են միասնական շուկաներ, ինչպես նաեւ թվային տարածք»։

Պուտինն ավելացրել է, որ ԵՏՄ պետությունների հետ ակտիվ աշխատանք է տարվում արտադրական եւ տեխնոլոգիական կոոպերացիայի ամրապնդման ուղղությամբ, կառուցվում են արդյունավետ տրանսպորտային-լոգիստիկ շղթաներ։ Շարունակվում է արժութային-ֆինանսական եւ դրամավարկային քաղաքականության մերձեցման ուղեգիծը։

«Ընդ որում՝ Եվրասիական տնտեսական միությունը ձգտում է ամենալայն փոխգործակցության  շահագրգիռ բոլոր երկրների եւ միավորումների հետ։ Եվ առաջին հերթին Չինաստանի հետ, որին համարում ենք մեր առանցքային համախոհը, բնական գործընկերը մայրցամաքի համալիր զարգացման գործում»,- ասել է ՌԴ նախագահը։

Պետության ղեկավարը նաեւ նշել է, որ Եվրասիական միությունը տրամադրված է ազատականացնել տնտեսական կապերը նաեւ այլ գործընկերների հետ։ Արդեն Ազատ առեւտրի մասին համաձայնագրեր են կնքվել Վիետնամի հետ, Ժամանակավոր համաձայնագիր Իրանի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին։ Պատրաստ վիճակում են համանման փաստաթղթերը Սինգապուրի եւ Սերբիայի հետ։ Բանակցություններ են ընթանում Իսրայելի, Եգիպտոսի եւ Հնդկաստանի հետ։ Ակտիվ փոխգործակցություն պետք է հաստատվի Շանհայի համագործակցության կազմակերպության  եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Ամենաշատ