News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի կազմած երջանկության վարկանշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը, հաղորդում է Global Finance-ը:

Ընդհանուր առմամբ երջանիկ եւ ոչ երջանիկ երկրների ցանկում ընդգրկվել են 156 պետություններ:

Ըստ Gallup International-ի վարկանշի՝ հայերից փոքր-ինչ երջանիկ են Բուրկինա Ֆասոյի բնակիչները, որոնք զբաղեցրել են 115-րդ հորիզոնականը, իսկ հարեւան Իրանի բնակիչները հայտնվել են 117-րդ տեղում:

Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս հարեւաններին, ապա Վրաստանը զբաղեցրել է 119-րդ, իսկ Ադրբեջանը՝ 90-րդ հորիզոնականը:

Երջանկության ամենացածր ցուցանիշը գնահատվել է Հարավային Սուդանում, իսկ ամենաերջանիկ երկրների եռյակում են Ֆինլանդիան, Դանիան եւ Նորվեգիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել