News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 26
USD
477.07
EUR
542.91
RUB
7.61
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Լողափում խառը մարտարվեստի կին մարտիկը, որը ծեծել է սեռական ակց ցույց տված այլասերված տղամարդուն, հայտարարել է, որ տեղի ունեցածի հետեւանքով լուրջ տրավմայի է ենթարկվել, հաղորդում է Mirror-ը:

Տհաճ դեպքը տեղի է ունեցել, երբ կին մարտիկ Ջոյս Վիեյրան եւ նրա զուգընկերը լուսանկարվում էին Ռիո դե Ժանեյրոյի նահանգի Կաբո Ֆրիո լողափում: Զուգընկերոջ սեռն ու անունը չեն նշվում:

Վիեյրան պատմել է, որ տղամարդը, իր եւ իր զուգընկերոջ առջեւ կանգնած, ցուցադրում էր գործողություններ, որոնք հիշեցնում էին սեռական ակտ, եւ նա որոշել է գործի անցնել:

Արդյունքում 26-ամյա տղամարդը բերման է ենթարկվել անպարկեշտ գործողություն կատարելու համար, սակայն ավելի ուշ նա ազատ է արձակվել, քանի որ հերքել է կին մարտիկի հայտարարությունը:

Վիեյրան հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի տղամարդն ազատազրկվի, քանի որ դա կարող էր տեղի ունենալ ինչ-որ մեկի դստեր հետ եւ ցնցել ողջ ընտանիքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել