News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թաիլանդի թագուհի է դարձել թագավոր Մահա Վաջիրալոնգկոռնի նոր կինը՝ Սութիդա Վաջիրալոնգկոռն Նա Այութհայան։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, հայտարարությունն արվել է Թագավորական թերթում, որտեղ ասվում է, որ թագավորը օրինական հիմունքներով ամուսնացել է Սութիդայի հետ, բայց նրանց ամուսնության օրը չի նշվել։

2014-ին թագավոր Վաջիրալոնգկոռնը Thai Airways-ի նախկին ուղեկցորդուհի Սութիդա Թիջաիին նշանակել է իր թիկնապահների ստորաբաժանման փոխհրամանատար։

Թագավորի եւ 40-ամյա Սութիդայի սիրավեպի մասին  վաղուց լուրեր էին պտտվում, բայց նրանց հարաբերությունները ցայժմ չեն հրապարակվել։

Թագավորը Սութիդային դարձրեց գեներալ 2016-ի դեկտեմբերին, իսկ թագավորի անձնական թիկնազորի փոխհրամանատար՝ 2017-ին։ Նա նրան շնորհեց նաեւ Թանուայ թագավորական տիտղոս, որը նշանակում է Տիկին։

Սութիդա թագուհին Վաջիրալոնգկոռն թագավորի չորրորդ կինն է։ Թագավորը հինգ որդի եւ երկու աղջիկ ունի նախորդ ամուսնություններից։

66-ամյա թագավորը գահին բազմել է, երբ նրա հանգուցյալ հայրը՝ թագավոր Պումիպոլ Ադուկադեթը, մահացել է 70 տարվա կառավարումից հետո (2016 թվական)։

Նրա խիստ ձգձգված թագադրումը տեղի կունենա շաբաթ օրը։

Վաջիրալոնգկոռն թագավորը աշխարհում ամենահարուստ միապետն է։ Համաձայն Business News Business Newsr-ի՝ անցած տարի նա դարձել է Crown Property Bureau-ի լիակատար սեփականատերը, որն արժե առնվազն 30 մլրդ դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ