News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղազախստանի ԿԸՀ-ն Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին պաշտոնապես գրանցել է երկրի նախագահի թեկնածու, տեղեկացնում է NUR.KZ-ը։ Համապատասխան որոշումն այս մասին ընդունվել է ուրբաթ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։

Համաձայն արձանագրությունների տվյալների՝ վստահված անձինք հաջակցություն նախագահի թեկնածու Տոկաեւի հավաքել են 315 910 քաղաքացու ստորագրություն Ղազախստանի բոլոր 17 շրջաններում, որոնցից հավաստի են ճանաչվել 313653-ը։

Ընդ որում՝ հավաստի ստորագրությունների անհրաժեշտ քանակը կազմում է ոչ պակաս, քան 118140։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ԿԸՀ-ն նրա թեկնածությունը համարել է օրենսդրության պահանջներին համապատասխան։ Նա առաջադրվել է «Nur Otan» կուսակցության կողմից։

ԿԸՀ-ում փաստաթղթեր է հանձնել 9 հավակնորդ։ Բայց ավելի ուշ Թալգաթ Երգալիեւը, որն առաջադրվել էր Ղազասխտանի շինարարների միության կողմից, որոշել է հետ կանչել իր դիմումը։ Մայիսի 2-ին ԿԸՀ-ն մերժել է Ժումատայ Ալիեւին գրանցել որպես թեկնածու, որովհետեւ նա ազատ չի տիրապետում ղազախերենին։

ԿԸՀ տեղեկատվությամբ՝ մայիսի 2-ի դրությամբ յոթ առաջադրված թեկնածու համապատասխանում է օրենսդրության պահանջներին եւ սկսել է ստորագրահավաքը։ Նրանք են Սադիբեկ Տուգելը, Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ամանգելդի Տասպիխովը, Դանիա Եսպաեւան, Տոլեուտակ Ռահիմբեկովը, Ժամբիլ Ահմետբեկովը եւ Ամիրժան Կոսանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ