Հորմուզի նեղուցով նավագնացության բնականոն ռեժիմի վերականգնման խնդիրը, որը մնում է չլուծված, վնաս է հասցնում բոլոր պետություններին։ Այս մասին հայտնել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամեդ ալ-Անսարին։
«Հորմուզի նեղուցում ճգնաժամի չլուծված մնալը կհանգեցնի էլ ավելի մեծ սրման և վնաս կհասցնի բոլորին»,- նշել է էմիրության ԱԳՆ ներկայացուցիչը Դոհայում կայացած մամուլի ասուլիսում։
Ալ-Անսարին հայտնել է, որ Կատարը «շարունակում է բանակցությունները Օմանի և Պակիստանի հետ՝ տարածաշրջանում լարվածության թուլացման միջոցների շուրջ»։ «Մենք մեր գործընկերների հետ աշխատում ենք խաղաղ լուծման հասնելու և Հորմուզի նեղուցում նավագնացության բնականոն ռեժիմը վերականգնելու ուղղությամբ»,- հավելել է Կատարի ԱԳՆ ներկայացուցիչը։





























