News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոչ եմ անում՝ ստեղծենք մեր երկրի համար հացահատիկի ռազմավարական պաշար, որը նաեւ կնպաստի հացահատիկի գների կայունացման եւ բարձրացմանը. Գեղարքունիքի մարզը գյուղատնտեսական առումով շատ բազմազան չէ։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցող տնտեսական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական հնարավորությունների եւ խնդիրների մասին։ Նա պատմեց, որ Գյուղատնտեսության փոխնախարարի հետ մի քանի օր առաջ Գավառում հանդիպում է ունեցել Գեղարքունիքի մարզի ֆերմերների հետ։ Իրենց է միացել նաեւ Մոսկվայից ժամանած գործարար, ով ֆերմերներին առաջարկում էր զբաղվել  «Անտառային գեղեցկուհի» տանձի չորացմամբ.

«Նա առաջարկում է Մարտունու տարածաշրջանի մարդիկ զբաղվեն տանձի չրի արտադրությամբ։ Դրա հետագա մշակումը, պահպանումն ու իրացումը շատ հեշտ է, եւ մենք կարող ենք աշխարհում հայտնի դառնալ, որպես չորացված մրգերի կենտրոն երկիր, բարձր որակի արտադրությամբ»,- ասաց Կարապետյանը, եւ ավելացրեց, որ հացահատիկն եւ կարտոֆիլը նույնպես մարզի համար էական նշանակություն ունեցող մշակաբույսեր են։ Վարչապետի ներկայությունից օգտվելով՝ Կարապետյանը կոչ արեց, որ ստեղծեն երկրի համար հացահատիկի ռազմավարական պաշար, որը նաեւ կնպաստի հացահատիկի գների կայունացմանն ու բարձրացմանը. «Կարտոֆիլի վերաբերյալ մենք Քամալյանի հետ այսօր զրուցում էինք, խնդիրները շատ են, եթե մենք չկարողանանք մեկ քայլ առաջ գնանք, եւ մտածենք կարտոֆիլի վերամշակման մասին, անընդհատ մենք լճացման սպառնալիքի տակ ենք, որ ամեն տարի մենք հնարավոր է, 1000 հա ավել մշակենք, եւ կարտոֆիլի գները ընկնեն»,- ասաց Կարապետյանը։

Նա անդրադարձավ նաեւ գյուղատնտեսական ոլորտում օրենսդրական առումով մի քանի փոփոխությունների. «Առաջինը գյուղատնտնեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկն է։ Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք, ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից իջեցնենք 10 տոկոսի, որպեսզի իրենք մրցունակ լինեն ԵՏՄ այլ երկրների հետ, քանի որ Ռուսաստանում եւ Բելառուսում, եւ մենք ներկրմանը չենք կարողանում դիմանալ»,- ասաց Կարապետյանը, եւ նշեց, որ մտածում են նաեւ «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» շրջանակային օրենքի վրա, քանի որ այդ օրենքը հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել թե Հայաստանում գյուղատնտեսությունը, որ ուղղությամբ է զարգանալու. «Կհասկանանք՝ մենք գնում ենք գյուղատնտեսության առումով՝ ինդուստրիալ, որը սնանսկացնելու է հողերը, թե՞ գնում ենք օրգանական գյուղատնտեսության, եւ աշխարհին հայտնի ենք դառնում, որպես առողջ սննդի եւ մաքուր ջրի երկիր»,- ասաց Վարազդատ Կարապետյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
2024 թ․ մարտին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 610. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Ամենաշատ