Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում տարհանում է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Աշխատակիցներն ու երեխաները մանկապարտեզում նկատել են թվով 5 օձ, ինչից հետո շատ արագ տեղի է ունեցել տարհանումը, որից հետո մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանն ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն, որտեղից ժամանել են փրկարարները, ովքեր մանկապարտեզում փնտրում են օձերին։

Կայքի տեղեկություններով՝ մանկապարտեզ է հաճախում 135 երեխա և այս պահին աշխատակիցների ու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։