News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆակը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել Թուրքիայում հեղինակներին, լրագրողներին եւ գիտնականներին՝ իր վեպերը հետաքննելու երկրի դատախազների մտադրության ֆոնին, հաղորդում է The Guardian-ը:

 «Թուրքիան այսօր աշխարհում լրագրողների առաջատար բանտարկող է», - ասել է նա:

Թուրքիայի Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը քրեական բողոք է ներկայացրել գրող Աբդուլու Չեւկիի դեմ այն բանից հետո, երբ սոցցանցերում հեղինակի վերջին վեպից հրապարակված քաղվածքները հասարակական աղմուկ են առաջացրել երեխաների հետ դաժան վերաբերմունքի մասին պատմության կապակցությամբ:

Շաֆակը նշել է, որ թուրքական դատախազխությունը ցանկանում է ուսումնասիրել նրա վեպերը, մասնավորապես 1999 թվականի «Հայացք» եւ 2016 թվականի «Եվայի երեք դուստրերը»:

Նա հայտնել է, որ վերջին օրերին նա հազարավոր վիրավորական հաղորդագրություններ է ստացել:

Ամբողջ աշխարհով ճանաչված կին գրողը 2006 թվականին դատապարտվել էր թուրքերին վիրավորելու մեղադրանքով, քանի որ նրա «Ստամբուլից տականքը» վեպի հերոսներից մեկը 1915 թվականի զանգվածային սպանությունը Հայոց ցեղասպանություն է  անվանել: Ավելի ուշ Շաֆակը արդարացվել էր:

Շաֆակն, ընդունել է, որ սեքսուալ բռնությունը արծարծվում է իր որոշ ստեղծագործություններում, սակայն հերքել է գաղափարն այն մասին, որ դա կարող է նշանակել, որ նա արդարացնում է դա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ