News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հողերի շուրջ 47 տոկոսը գտնվում է անապատացման վտանգի ներքո, հաղորդում է Diken անկախ լրատվական կայքը՝ հղում կատարելով Բնական միջավայրի պաշտպանության եւ անտառվերականգնման համար հողի էրոզիայի դեմ պայքարի թուրքական հիմնադրամի (TEMA) փոխնախագահ Հիքմեթ Օզթյուրքին:

Նրա խոսքով՝ առավել մեծ է Թուրքիայի կենտրոնական, արեւելյան եւ հարավ-արեւելյան մասում անապատացման վտանգը փոքրաքանակ տեղումների պատճառով: «Կա նաեւ անապատացման լուրջ վտանգ Էգեյան տարածաշրջանի գյուղատնտեսական հողերում»-ասել է Օզթյուրքը:

Նա նշել է, որ Թուրքիան այն երկրներից մեկն է, որոնք մեծապես կտուժեն կլիմայի փոփոխությունների հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ