News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է «Անատոլիական մշակույթ» ՀԿ–ի նախագահ Օսման Քավալայի կալանքի հետ կապված դատարանի որոշմանը։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Դատարանը որոշում կայացրեց շարունակել պատանդ պահել Օսման Քավալային։ Ստամբուլում հաղթանակով աշխարհը չի շրջվել, ընկերներ, պետք է շարունակենք պայքարը»։

Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։

Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։

Օսման Քավալան ձերբակալվել է ռազմական հեղաշրջամ փորձի մեջ մեղադրվողների հետ համագործակցության մեղադրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ