News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.26
EUR
526.74
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընտանիքը անգղի է փրկել: Կարմիր գիրքում գրանցված թռչունի փրկության մանրամասները NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց ընտանիքի մայրը՝ ցանկանալով իր անունը չհրապարակել:

Ընտանիքն ապրում է Արագածի ստորոտին գտնվող գյուղերից մեկում: Քանի որ տնեցիները բնության սիրահար են, ընտանիքը հաճախ է դեպի լեռներ գնում: Մոտ 3 շաբաթ առաջ կինը հոր հետ վերադառնում էր սունկ հավաքելուց հետո: «Մենք տեսանք ճանապարհին ընկած մեծ թռչունի: Ես անգամ չգիտեի, որ մեր կողմերում այդպիսի մեծ թռչուններ են ապրում: Մենք մոտեցանք: Թռչունը կյանքի նշաններ ցույց չէր տալիս: Բայց համոզվելով, որ նա ողջ է, որոշեցինք նրան տուն բերել եւ փորձել ոտքի կանգնեցնել»,- պատմեց կինը՝ հավելելով, որ անձամբ ինքը հաջողությանը չափազանց կասկածում էր:

Համոզվելով, որ թռչունը վնասվածքներ չունի, ընտանիքում սկզբում որոշել են, որ նա ծեր է եւ չի կարողանում ինքնուրույն որս անել: Թռչունին տեղավորել են այգում եւ սկսել մեծ ուշադրությամբ խնամել: Փետրավոր հովանավորյալին կերակրելու հարցում ակտիվ մասնակցություն են ունեցել ընտանիքի ընկերները: «Թռչունը սկզբում բացարձակապես ոչ մի ագրեսիա չէր դրսեւորում: Բայց ամրապնդվելուն զուգահեռ՝ սկսեց փոքր-ինչ բնավորություն ցուցադրել: Ճիշտ է, այստեղ՝ այգում խաղացող  երեխաներին նա «չի նկատում»,- նշեց անգղի փրկարարը:

Երբ անգղին թաթերի վրա կանգնեցրին, ընտանիքը սկսեց մտածել նրա ապագայի մասին: Զանգահարում էր հնարավոր բոլոր ատյանները՝ Խոսրովի արգելոցից մինչեւ տարբեր տեսչություններ: Ընտանիքին մեծ դժվարությամբ է հաջողվել գրավել իրավասու կառույցների ուշադրությունը, թռչունի հետագա ճակատագրով կզբաղվի տեսչական մարմինը:

Պարզվում է՝ ընտանիքին բախտ էր վիճակվել փրկել դեղնակտուց գառանգղի, որը բախվել էր էլեկտրահաղորդալարերին: Թռչնի ձագը նոր էր թռել բնից եւ դեռեւս վատ է թռչում: Մեծ հույս ունենք, որ նրա հետ հետո ամեն ինչ լավ կլինի:

Թռչնաբանների հաշվարկներով՝ Հայաստանում կա գառանգղի ընդամենը 9-10 զույգ: Հետաքրքիր է, որ նրանք, ըստ էության, չեն կարող մեծաթիվ լինել՝ հիմնականում այն պատճառով, որ որսի չափազանց մեծ տեղամասեր ունեն, որոնք նրանց թույլ են տալիս ձագուկի համար կեր հայթայթել: Մեծ տարածքները թելադրված են նրանց սնվելու առանձնահատկությամբ՝ գառնանգղները սնվում են ոսկորներով: Ուստի պետք է մեծ տարածքներ ունենան, որպեսզի կարողանան, որպես կանոն, միակ ձագին կերով ապահովել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը