News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Washington Post պարբերականը, որը հրապարակել է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդներից մեկի՝ Ջեմիլ Բըյըքի հոդվածը, նպաստում է ահաբեկչության քարոզչությանը, նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում ՔԱԿ-ն ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Նրա զինյալների ձեռքերը թաթախված են տասնյակ հազարավոր անմեղ մարդկանց արյան մեջ: Այդուհանդերձ, այդ հանցավոր կառույցի պարագլուխներից մեկը Washington Post-ն օգտագործում է ահաբեկչության քարոզչության համար»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Անկարայում ամերիկյան պարբերականի հրապարակումը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային նորմերի կոպիտ խախտում են համարում, նշված է փաստաթղթում:

«Ահաբեկչական կառույցների միջեւ տարբերակում կատարելն անընդունելի է: Washington Post-ը նույն զգայունությունը չի դրսեւորում ՔԱԿ ահաբեկիչների հանդեպ, ինչպես այլ հանցավոր կազմակերպությունների անդամ անձանց, մասնավորապես՝ ԻՊ-ի եւ «Ալ Քաաիդայի»: Նման մոտեցումը ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտների քաղաքականության եւս մեկ սարսափեցնող վկայություն է»,- հայտարարել են թուրքական ԱԳՆ-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ