ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստիպված են «իր վրա քաշել» եվրոպական երկրներին 200 միլիարդ դոլարի առևտրային դեֆիցիտի պայմաններում և չի բացառել նրանց հետ առևտրից լիովին հրաժարվելը։
«Մենք 200 միլիարդ դոլարի դեֆիցիտով մեր վրա ենք քաշում եվրոպական երկրներին։ Մեզ մնում է միայն ասել. «Գիտե՞ք ինչ։ Մենք այլևս ձեզ հետ չենք առևտրում», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների առջև։
Թրամփը ավելի վաղ սպառնացել էր դադարեցնել Եվրոպայի հետ առևտուրը «շատ հարցերում», եթե Կանադան դառնա ԵՄ ասոցացված անդամ։
Չորեքշաբթի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ կսկսվի աշխատանքը Կանադայի՝ Եվրամիության առաջին ասոցացված անդամ դառնալու ուղղությամբ։ Սակայն նա չի պարզաբանել, թե ինչ է նշանակելու այդ կարգավիճակը։




























